Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:01 11-11-2021

«Աքքույու»-ից հետո Թուրքիայում կառուցվելու է ատոմային ևս երկու էլեկտրակայան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ներկա է գտնվել Էներգետիկ շուկայի կարգավորման ընկերության (EPDK) նոր շենքի բացման հանդիսավոր արարողության ժամանակ՝ նշելով, որ «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսված է 2023 թվականին, երբ երկիրը կնշի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը։ Նրա խոսքով՝ «Աքքույու» ԱԷԿ-ի շահագործման մեկնարկը զգալի ներդրում է ունենալու Թուրքիայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ հավելելով, որ «Աքքույու»-ից հետո Սինոփ և Քըրքլարելի նահանգներում ակտիվորեն կձեռնարկվեն թուրքական երկրորդ և երրորդ ատոմակայանների նախագծման աշխատանքները։


«Յուրաքանչյուրն, ով կողմ է Թուրքիայի տնտեսական անկախությանը և երկրի բարգավաճմանը, պետք է աջակցի միջուկային էներգիայի խաղաղ նպատակների օգտագործմանը։ Մինչ այսօր 32 երկրներում կա 443 ատոմակայան: Հայտարարել, թե Թուրքիան չունի միջուկային էներգիայի կարիք, անհարիր է և դավաճանական»,- ասել է Էրդողանը։

Իր ելույթում Էրդողանն ընդգծել է նաև Թուրքիայի հետագա պատրաստակամությունը՝ Սև և Միջերկրական ծովերում շարունակելու նավթի և գազի հանքավայրերի որոնողական աշխատանքները։ «Սև ծովի թուրքական հատվածի նոր հանքավայրից գազի առաջին մատակարարումները նույնպես նախատեսվում են 2023 թվականին։ Մենք այսքանով չենք սահմանափակվելու»,- մանրամասնել է Էրդողանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի