Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 11-11-2021

Ուիլ Սմիթը կնոջը խանդել է ռեփեր Թուփակին

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը խոստովանել է, որ իր կնոջը՝ Ջադա Փինքեթին խանդել է ռեփեր Թուփակ Շակուրին։ Այս մասին գրել է Toofab-ը՝ հղում անելով դերասանի հուշերին։

«Չնայած նրանք երբեք մտերիմ չեն եղել, բայց միմյանց հանդեպ նրանց սերը լեգենդար է։ Մեր հարաբերությունների սկզբում միտքս տանջվում էր նրանց կապից: Նա Թուփակն էր, իսկ ես՝ ընդամենը՝ ես էի»,- հիշել է Սմիթը:

«The Men in Black»-ի աստղը նշել է, որ հիփ-հոփ կատարողն «անվախ, արբեցնող կիրք» և «մարտնչող բարոյականություն» ուներ, և պատրաստ էր պայքարել և մեռնել հանուն այն բանի, որը ճիշտ էր համարում: Սմիթը Թուփաքին համեմատել է իր կրտսեր եղբոր՝ Հարիի հետ, որը դիմակայել էր իրենց դաժան հորը։

«Ես ատում էի ինքս ինձ, որ նման չէի նրան և տառապում էի կատաղի խանդից. ես ուզում էի, որ Ջադան ինձ նայեր այնպես, ինչպես նրան էր նայում»,- հիշել է նա: