Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:36 09-11-2021

Լեհաստանի վարչապետը Ռուսաստանին է համարում բելառուսական սահմանին տիրող ճգնաժամի պատճառը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Սեյմի ստորին պալատի արտակարգ նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը ներգրավված է լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի մեջ։

«Մեր արևելյան սահմանի անվտանգությունը կոպտորեն խախտվել է, սա արտակարգ իրավիճակ է, առաջին դեպքը վերջին 30 տարում»,- ասել է Լեհաստանի վարչապետը՝ հավելելով, որ Ռուսաստանի նեոկայսերական քաղաքականությունը առաջընթաց է ապրում։ Մորավեցկին ընդգծել է, որ իրականացնողը Լուկաշենկոն է, սակայն նրա ղեկավարը Մոսկվայում է։

Լեհաստանի վարչապետի խոսքով՝ սահմանին խորեոգրաֆիկ տեսարան է ծավալվում, «որի նպատակն է խախտել Լեհաստանի սահմանը և քաոս ստեղծել Լեհաստանում և ԵՄ-ում»։

Նա նաև ասել է, որ Վարշավայում կարծում են, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հատուկ է Բելառուս բերել տասնյակ հազարավոր միգրանտների և այդ խմբերին տեղափոխում է Լեհաստանի արևելյան սահման։

Մորավիեցկու խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում, «ավելի մեծ գործողության մի մասն է, շատ համակարգված հարձակման, որն ունի նոր տեսակի պատերազմի բնույթ»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում