Արտաքին 4 տարի առաջ - 12:37 09-11-2021

«Քրդստանին» առնչվող Էրդողանի երգը քննարկման առարկա է դարձել թուրքական մեդիայում

Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավարևելյան Բաթմանի նահանգի գրադարաններից մեկում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ։ Էրդողանը նրանց հետ «Քրդստանին» առնչվող երգ է երգել, ինչը թուրքական մեդիայում քննարկման առարկա է դարձել, գրում է ermenihaber-ը։

Թայիփ Էրդողանի մասնակացությամբ հնչած երգում եղել է «Քրդերի Բաթմանն է, Բաթմանը Քրդստանի վարդն է» արտահայտությունը։ Իրադարձությունն սկսել է քննարկվել թուրքական մեդիայում, քանի որ որոշ ժամանակ առաջ նրա կոալիցիոն գործընկեր, «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Սղերթում խիստ էր արձագանքել «Քրդստան» բառն օգտագործած մի արհեստավորի։

«Թուրքիայի սահմանների ներսում Քրդստան կոչվող որևէ բան չկա։ Հարկ եղած դեպքում կնահատակվենք, սակայն երբեք չենք թողնի, որ մեր ունիտար ազգային պետությունը մասնատվի»,- նշել էր Դևլեթ Բահչելին։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին