Արտաքին 4 տարի առաջ - 16:47 08-11-2021

Կապիտոլիումի գրոհի մասնակիցը ապաստան է խնդրել Բելառուսում. ԶԼՄ-ներ

Վաշինգտոնում (ԱՄՆ) Կապիտոլիումի մոտ հունվարյան բողոքի ակցիաների մասնակից Էվան Նյումանը, ով ապօրինի հատել է բելառուսական սահմանը, խնդրել է իրեն ապաստան տրամադրել Բելառուսում։ Այս մասին հայտնում է «Բելառուս 1» հեռուստաալիքը։

Նյումանը հայտարարել է, որ ինքը ներառվել է ՀԴԲ-ի ամենահետախուզվող հանցագործների ցուցակում:

«Ինձ մեղադրում են, ենթադրում եմ, վեց գործով: Կարծում եմ, որ դրանք բոլորը քրեական հանցագործություններ են... Բայց ես չեմ համարում, որ որևէ հանցագործություն եմ կատարել: Մեղադրանքներից մեկը շատ վիրավորական էր. իբր ես հարվածել եմ սպայի, բայց դա ոչ մի հիմք չունի», - ասել է Էվան Նյումանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը օգոստոսին ձերբակալվել է բելառուսա-ուկրաինական սահմանին։ Նա ԱՄՆ-ից ինքնաթիռով մեկնել է Իտալիա, այնտեղից գնացքով՝ Շվեյցարիա, մեքենայով՝ Գերմանիա, ապա Լեհաստան, իսկ այնուհետև՝ Ուկրաինա, որտեղ մոտ չորս ամիս ապրել է Ժիտոմիրում, մինչև նկատել է, որ իրեն հետևում են:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը