Եռակողմ հանդիպում–քննարկման մասին հստակ պայմանավորվածություններ դեռ չկան․ Պեսկով
copy image url

Եռակողմ հանդիպում–քննարկման մասին հստակ պայմանավորվածություններ դեռ չկան․ Պեսկով

Ներքին 3 տարի առաջ - 13:29 08-11-2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպում պատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ դեռ չկան: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Բայց ցանկանում եմ նշել, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան տեսակոնֆերանսի ժամկետների հետ կապված, աշխատանքները շարունակվում են», - ասել է Պեսկովը:

Ամենից շատ դիտված