Արտաքին 4 տարի առաջ - 11:43 08-11-2021

Սահակաշվիլին հրաժարվել է դեղամիջոցներից. Յասկո

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն, որը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի սիրելին է, հայտարարել է քաղաքական գործչի ծայրահեղ ծանր վիճակի և նրա կյանքին սպառնացող իրական վտանգի մասին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Միխայիլը հրաժարվել է բոլոր տեսակի բժշկական հետազոտություններից, հաբերից, մկանային և կաթիլային ներարկումներից, արյան փոխներարկումից: Նա նման որոշում է կայացրել բանտի վարչակազմի կողմից ցինիկ տեսանյութի հրապարակումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ:

Յասկոն ընդգծել է, որ առանց բժշկական օգնության «մի քանի ժամվա հարց է նրա կոմայի մեջ հայտնվելը, սրտի կանգը կամ այլ սարսափելի հետևանքների առաջացումը»։

Այս առնչությամբ, քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն կոչ է արել բժշկական կոնսիլիում հրավիրել, գրել է ժողպատգամավորը։ Ինքը՝ Յասկոն, դիմել է Վրաստանի իշխանություններին՝ Սահակաշվիլիին անհապաղ համապատասխան պայմաններով մասնավոր կլինիկա տեղափոխելու խնդրանքով։

Ամենից շատ դիտված