Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:25 07-11-2021

Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի. 5165

5165 շարժումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

մոտենում է նոյեմբերի 9-ի ամոթալի համաձայնագրի տարելիցը, համաձայնագիր, որ գործող իշխանությունների կողմից մատուցվեց իբրև փրկօղակ, բայց իրականում արտահայտում էր նրանց տենչը՝ ձերբազատվելու Արցախից ու արցախյան հարցից:

Այժմ էլ որոշ գերտերությունների ղեկավարների կամ փորձագետների շուրթերից հնչում են արտահայտություններ, Հայաստանի գործող ղեկավարներից ու նրանց մերձավոր լրատվամիջոցներից դուրս են սպրդում լուրեր այն մասին, որ դեռևս ցավոտ զիջումներ են սպասվում Հայաստանին, որ առջևում Արցախի հարցը գերեզմանող, Սյունիքի վրայով թուրանական միջանցքի բացում նախատեսող, ՀՀ ինքնիշխան տարածքները անկլավների անվան ներքո թշնամուն հանձնել պատրաստվող գործարքներ կան:

Նշվածի կապակցությամբ հայտարարում ենք.

Առաջին՝ Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի. Հայաստանը խնդիր ունի իր ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու ադրբեջանական զինված միավորումները, տեր կանգնելու Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներն օրինական տիրոջը վերադարձնելու գործընթացին: Հայաստանը հաստատակամորեն պետք է հրաժարվի իր կենսական շահերին հակասող որևէ գործարք ստորագրելուց, ինչը հնարավոր է համոզիչ կերպով ներկայացնել Հայաստանի վրա ենթադրյալ ճնշում գործադրող ցանկացած ուժային կենտրոնի, և ինչը հնարավոր է իրականացնել հարավկովկասյան տարածաշրջանային համակարգի ներսում առկա հակասություններն ու համաձայնությունները ճիշտ ընկալելով:

Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենա Արցախի հարցի կարգավորման համատեքստում, ինչը ենթադրում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացում և Արցախի ու Հայաստանի Հանրապետության միջև հուսալի սահմանի գոյություն:

Երրորդ՝ խաղաղության անվան տակ Հայաստանից նոր զիջումներ կորզող ցանկացած գործարք խաղաղության չի հանգեցնելու, ընդհակառակը, ավելի է խորացնելու անվտանգային ճգնաժամը:

Չորրորդ՝ ի լուր Հայաստանի գործող իշխանությունների ու նրանց թուլություններն օգտագործող ուժերի, հայտարարում ենք, որ Հայաստանին անգամ բռնության գնով ցավոտ զիջումներ պարտադրելուն հետևելու է հայ ժողովրդի արժանապատիվ մի հատվածի պարտիզանական պայքարը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս