Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:51 07-11-2021

ՌԴ և ՀՀ ԳԱ նախագահները ստորագրել են Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեեւը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ստորագրել են Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզ ՀՀ ԳԱԱ-ի եւ ՌԳԱ-ի միջեւ:

Հ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ելույթում նշել է, որ ճանապարհային քարտեզը ենթադրում է համատեղ հետազոտությունների շարունակություն եւ համագործակցություն Հայաստանի եւ Ռուսաստանի համար արդիական եւ առաջնահերթ ուղղություններով:

«Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի համար մեծ նշանակություն ունի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ համագործակցությունը, հատկապես, որ մեր ակադեմիաները, մեր գիտնականները պատմականորեն կապված են իրար հետ: Կարեւոր է, որպեսզի մեր համագործակցությունը տեղափոխենք նոր, ավելի բարձր մակարդակի վրա: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը բավականին հագեցած եւ գիտականորեն արդյունավետ կլինի, եւ մեր ինստիտուտների պատասխանատու մոտեցման, կառավարությունների աջակցության շնորհիվ կհասնենք լուրջ հաջողությունների, որը մեծ դեր կխաղա մեր երկրների տնտեսության զարգացման համար», - ասել է ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

Իր ելույթում ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեեւն էլ նշել է. «Մենք ունենք շատ ընդհանուր խնդիրներ: Չնայած նրան, որ մեր երկրները տարբեր են ֆորմատով եւ քաղաքական կառուցվածքով, մեր գիտնականները պետք է միավորվեն: Մենք ունենք բավականին լավ ներուժ իրար հետ աշխատելու եւ օգնելու համար: Ճանապարհային քարտեզը հստակ ցույց է տալիս այն կարեւոր ուղղությունները՝ հիմնարար եւ կիրառական, որոնք արդյունավետ են մեր պետությունների շահերի համար»:

Ճանապարհային քարտեզում նշված համատեղ հետազոտությունները ներառում են ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, նանոտեխնոլոգիաների, կենսաբանական գիտությունների եւ կենսատեխնոլոգիայի, քիմիայի եւ նյութերի մասին գիտության, պատմաբանասիրական, բժշկական, գյուղատնտեսական հետազոտությունների, էներգետիկայի, մեխանիկայի ոլորտները: Ճանապարհային քարտեզում նշված են 54 համատեղ հետազոտություններ եւ նախագծեր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները