Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:43 07-11-2021

Հայտնի են այն 6 քաղաքները, որոնք ջրի տակ կանցնեն մինչև 2030 թվականը

Վեց քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2030թ. Այս մասին հայտնում է India Times-ը՝ հղում անելով Climate Central կազմակերպության տվյալներին։

Նշվում է, որ առաջինը կարող է տուժել Ամստերդամը, հետո իրաքյան Բասրա նավահանգիստը, որը գտնվում է ճահճային տարածքում եւ վտանգի տակ է։ Ջրի տակ կարող են հայտնվել նաև ամերիկյան Նոր Օռլեանը, Վենետիկը և վիետնամական Հո Չի Մինը:

Ավելի վաղ բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների գլոբալ ցանցի Climate Action Network-ի համակարգող Պելենիզա Ալոֆան հայտարարել էր կլիմայի փոփոխության պատճառով մի շարք երկրների անհետացման սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է Express թերթը։

Նրա խոսքով՝ սառույցի հալվելը և ծովի մակարդակի բարձրացումը կհանգեցնեն կղզիների անհետացմանը։ Կտուժեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կիրիբատին, Տուվալուն և Մարշալյան կղզիները:

Ալոֆան պարզաբանել է, որ կղզի պետությունները միանգամից չեն անհետանա, գործընթացը կլինի աստիճանական։ Նա հիշեցրել է, որ ծովի մակարդակի բարձրացումը և տրոպիկական փոթորիկների ուժգնացումը մեծ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի մարդկանց կյանքի և գյուղատնտեսության համար։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է