Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:47 04-11-2021

Մի խումբ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Լոռու մարզի դատախազությունում հաստատվել է Մարց գյուղի մոտ օգոստոսի 14-ին փայտանյութով բարձված մեքենայի ողբերգական ավտովթարից հետո մի խումբ անձանց կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու մասով քրեական գործի մեղադրական եզրակացությունը, այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից, նշելով, որ քրեական գործը, ըստ մեղադրանքի 4 անձի, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության:

Պատշաճ դատախազական հսկողության ներքո Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների գնահատմամբ Վ. Վ.-ին, Մ. Ս.-ին, Վ. Ք-ին և Ա.Բ.-ին մեղադրանքներ են առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, վերջին երկուսին՝ նաև դիտավորությամբ գույք վնասելու և խոշոր չափերով վնաս պատճառելու համար:

Քրեական գործի մյուս մասով, որով նույնաբնույթ արարքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավված ևս 3 անձ, նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչություն, մասնակցություն ունեցած այլ անձանց ևս պարզելու և բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգո` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում