Արձակուրդների երկարացումը, բուհերի առցանց ուսուցման անցնելը որոշակի դրական միտումներ են ցույց տալիս․Անահիտ Ավանեսյան
copy image url

Արձակուրդների երկարացումը, բուհերի առցանց ուսուցման անցնելը որոշակի դրական միտումներ են ցույց տալիս․Անահիտ Ավանեսյան

Ներքին 3 տարի առաջ - 12:39 04-11-2021

Երեկ արձանագրվել են կորոնավիրուսի 2330 նոր դրական դեպքեր, ընդհանուր առմամբ իրականացվել է 12 188 թեստավորում, գրանցվել է 41 մահ։ Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Արձակուրդների երկարացումը, բուհերի առցանց ուսուցման անցնելը որոշակի դրական միտումներ ցույց են տալիս, մենք տեսնում ենք, որ հիվանդացության առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերում։ Մահճակալային ֆոնդը այս պահին էլ մնում է գերլարված իրավիճակում, մենք ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն լինում։ Մահճակալային ֆոնդը 3120–ին մոտ է, և լրացուցիչ մահճակալներ ներգրավելու աշխատանքներ ենք կատարում և ընթացիկ պլանային որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք քովիդ պացիենտներին»,–ասաց նա և նշեց, որ այսօր ԲԿ–ները ապահովված են թթվածնով։

Առողջապահության նախարարը հայտնեց, որ այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ 852 355 պատվաստում է իրականացվել, առաջին դեղաչափը ստացել է 588 562 քաղաքացի, ինչը մեծահասակ բնակչության 29,4 տոկոսն է, իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 263 793 քաղաքացի, ինչն էլ 13 տոկոսն է։ «Երեք հազարից ավելի հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 97–ն է, որ պատվաստված է»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված