Ներքին 4 տարի առաջ - 11:51 03-11-2021

Արծրուն Հովհաննիսյանը ԱԺ-ում պաշտոն կստանա

Oragir.news-ին հասած տեղեկություններով` ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը առաջիկայում նոր աշխատանքի կանցնի ՀՀ Ազգային ժողովում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա ԱԺ-ում նշանակվելու է ԱԺ Պաշտպանության, Ազգային անվտանգության և Ներքին գործերի մշտական հանաժողովում՝ որպես փորձագետ: Այս տեղեկությունը Oragir.news-ը փորձեց ճշտել Արծրուն Հովհաննիսյանից:

«Չեմ մեկնաբանում ձեր տեղեկությունը, կներեք»,- ի պատասխան հարցին՝ ասաց Հովհաննիսյանը: Իսկ մեր այն հարցին, թե, այսինքն՝ ինքը ոչ հերքում, և ոչ էլ հաստատում է լուրը, կրկին պատասխանեց. «Չէ, իսկապես, չեմ մեկնաբանում, կներեք»։

Հավելենք, որ մեզ հասած լուրերի համաձայն, Արծրուն Հովհաննիսյանի նշանակման հարցը լուծված է, մնացել են միայն տեխնիկական հարցերը, և նա ԱԺ-ում աշխատանքի կանցնի: Չի բացառվում, որ որևէ կարգավիճակով կներգրավվի նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին։

Oragir.news-ը փորձեց կապ հաստատել նաև ՀՀ ԱԺ Պաշտպանության, Ազգային անվտանգության և Ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

ԱԺ մեր որոշ աղբյուրներ նաև տեղեկացնում են, որ որոշման նախագիծը Անդրանիկ Քոչարյանի աշխատասեղանին դրված է շատ վաղուց։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան