Ներքին 4 տարի առաջ - 11:42 03-11-2021

Թաթոյանը քարտեզների վրա հստակ օրինակներ է ներկայացրել անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ

Ադրբեջանցիների տեղակայումը ՀՀ տարածքում անօրինական է, խոսքը բոլոր տեղերի մասին է, որտեղ նրանք փորձում են ամրապնդել իրենց դիրքերը։ Հարցն այն է, որ նրանց տեղակայումը չի կատարվել որևէ միջազգային փաստաթղթի հիման վրա։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանը քարտեզների վրա հստակ օրինակներ բերեց` ապացույցներ ներկայացնելով ադրբեջանական ԶՈւ–ի անօրինական տեղակայման դեպքերից։

«Ադրբեջանցիները պետք է հեռանան տեղակայված տարածքներից։ Կութի դիրքերից, օրինակ, կրակում են քաղաքացիական դիրքերի ուղղությամբ, հրդեհներ առաջացնում։ Վերին Շորժայում էլ բնակիչների տներն ու անասնագոմերն են ադրբեջանական ԶՈւ–ի նշանառության տակ։ Ավելին, Գեղարքունիքում ունենք գյուղեր, որտեղ ջուր չկա»,–ասաց Թաթոյանը` քարտեզների վրա ներկայացնելով հեռավորությունն ադրբեջանական ԶՈւ–ի և մեր արոտավայրերի, տների, դպրոցների միջև։

Նա նշեց, որ ՄԻՊ գրասենյակն արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից