Ավելին 4 տարի առաջ - 22:29 02-11-2021

Բժիշկները տեղեկացրել են, թե որ պատվաստանյութը կարող է ուղեղում թրոմբոզի հանգեցնել

COVID-19-ի դեմ Johnson & Johnson-ի պատվաստանյութը ուղեղում կարող է արյան թրոմբոզներ առաջացնել, զգուշացնում են Միացյալ Նահանգների Մեյո կլինիկայի բժիշկները: Այս մասին նրանք հայտնում են JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտողները 2001-ից 2015 թվականներին Մինեսոտա նահանգի Օլմսթեդ շրջանում արյան մակարդման խանգարումների դեպքերի վերաբերյալ տվյալներ են հավաքել և դրանք համեմատել Johnson & Johnson-ի պատվաստանյութը ստացածների տվյալների հետ:

Պատվաստված հիվանդների մոտ 3,5 անգամ ավելացել է ուղեղի կարծր թաղանթի սինուսների թրոմբոզի վտանգը, որը արյան շրջանառության հազվագյուտ խանգարում է, որի դեպքում ուղեղից արյան արտահոսքը վատանում է՝ երակային կոլեկտորների խցանման պատճառով։

Ընդհանուր առմամբ, այս խնդիրը բավական հազվադեպ է պատահում. մինչև համավարակը այն հանդիպում էր 100 հազարից 2,45 մարդու մոտ, իսկ Johnson & Johnson-ից պատվաստանյութ ստացողների շրջանում՝ 8,65 մարդ՝ 100 հազարից: Թրոմբոզը սովորաբար զարգանում էր պատվաստումից հետո երկու շաբաթվա ընթացքում: Դրան առավել ենթակա են 30-49 տարեկան կանայք:

Ուղեղի կարծր թաղանթի սինուսային թրոմբոզը կարող է դրսևորվել գլխացավի, տեսողության խանգարման, ջղաձգումների տեսքով։ Բուժման համար սովորաբար օգտագործվում են հակակոագուլանտներ: Եթե ​​ներգանգային ճնշումը չափազանց բարձր է, կարող է պահանջվել շունտավորում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ