Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:07 02-11-2021

Քաբուլում պայթյուն է որոտացել. առնվազն 19 մարդ զոհվել է

Առնվազն 19 մարդ է զոհվել, և առնվազն 50-ը վիրավորվել է Քաբուլի կենտրոնում գտնվող զինվորական հոսպիտալի վրա հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով «Թալիբանի» առողջապահության նախարարության պաշտոնյային։ Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։

Tolo News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել հիվանդանոցի մուտքի մոտ, երկրորդը՝ շենքից ոչ հեռու։ Դրան հաջորդել է հրաձգություն հարձակվողների և թալիբների միջև։

Բժիշկներից մեկը AFP-ին տված հարցազրույցում ասել է, որ պայթյուններից որոշ ժամանակ անց կրակոցներ է լսել։ «Կարծում եմ՝ հարձակվողները սենյակից սենյակ են գնում, ինչպես նախորդ անգամ», - ասել է նա՝ հիշելով 2017 թվականին նույն հիվանդանոցի վրա կատարված հարձակումը: Այնուհետև «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, դիմակավորված բժիշկների կերպարանքով, սպանել են առնվազն 30 մարդու։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան