Ներքին 4 տարի առաջ - 20:07 02-11-2021

«Ռոստելեկոմը» վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100 տոկոսը․ ՀԾԿՀ խոսնակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը, որը հանդես է գալիս «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100 տոկոսը և այդ մասին դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով համաձայնություն տալ իր բաժնետոմսերը վաճառելու գործարքին: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:

«Հանձնաժողովը իրավասու մարմինների հետ կքննարկի այդ գործարքը, և այդ քննարկումների արդյունքում, օրենքով սահմանված ժամկետում կորոշվի՝ գործարքը տեղի կունենա, թե տեղի չի ունենա: Բայց, ամեն դեպքում, դա տեղի կունենա իրավասու մարմինների հետ քննարկումից հետո», - տեղեկացրեց ՀԾԿՀ-ի խոսնակը:

Լիանա Ազիզյանը նաև հաստատեց այն տեղեկությունը, որ «Ռոստելեկոմի» հավանական գնորդը ՀԷՑ-ն է:

«Այո, հավանական գնորդ է հանդիսանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը բաժնետոմսերը ցանկանում է ձեռք բերել «Molitro Holdings Limited» ընկերության միջոցով»,- հաղորդեց Լիանա Ազիզյանը:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, հիմնադրվել է 2007 թվականին: «Ռոստելեկոմը» 2012 թվականից լայնաշերտ ինտերնետի, սմարթ IP հեռուստատեսության, ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ է մատուցում Հայաստանում ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդներին։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ