Արտաքին 4 տարի առաջ - 15:34 02-11-2021

Սաակաշվիլին դիմել է Գերագույն ռադայի պատգամավորներին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից դիմում է գրել Գերագույն ռադայի պատգամավորներին։ Նա խոսել է իր առողջական վիճակի ու Վրաստան մեկնելու պատճառների մասին։ Այս մասին նա գրել էր նախօրեին Facebook-ում։

Սաակաշվիլիի խոսքով, հացադուլի 32 օրվա ընթացքում նա կորցրել է գրեթե 20 կիլոգրամ քաշ։ Նրան զրկել են հեռախոսազանգերի իրավունքից, մերժել են դատարան գալու հնարավորությունը և անգամ չեն ասել, թե երբ դա հնարավոր կլինի։

«Նրանք մահացու վախենում են իմ ցանկացած հրապարակային խոսքից: Նրանք նաև հրաժարվում են կատարել իրենց կողմից ստեղծված բժիշկների բժշկական կոնսիլիումի հրատապ հանձնարարականը՝ ինձ տեղափոխել բազմապրոֆիլ ​​հիվանդանոց»,- ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ իրեն համարում է «Պուտինի անձնական բանտարկյալ, քանի որ նա այս ամբողջ տարիներին բազմիցս է խոսել իմ մասին»։

Սաակաշվիլին բացատրել է նաև Վրաստան մեկնելու պատճառները, որտեղ իրեն կալանավորել են։

«Ես կարծում էի, որ իմ հայրենիքը վերջնականապես հայտնվել է Մոսկվայի ազդեցության տակ: Այն բարեփոխումները, որ ժամանակին իրականացրել եմ ես, ի չիք դարձան: Հիմա Վրաստանում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ, որոնք, ի տարբերություն Ուկրաինայի, իշխանությունները միշտ այստեղ հեշտությամբ հաղթել են: Սակայն իմ հայտնվելուց հետո նույնիսկ բանտում է իրավիճակն արմատապես փոխվել։ Ամեն ինչում»,- նշել է նա:

Սաակաշվիլին հավելել է, որ իրեն հաջողվել է ազդել վրացիների միավորման վրա երկրի արևմտամետ ուղղության հարցում։ Միաժամանակ, նրա խոսքով, ինքը մնում է «Ուկրաինայի օրինապահ ու հայրենասեր քաղաքացի»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է