Ավելին 4 տարի առաջ - 23:59 01-11-2021

Մասկը դարձել է 300 մլրդ դոլար կարողության՝ աշխարհում առաջին սեփականատերը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը՝ SpaceX-ի և Tesla-ի ղեկավարը, դարձել է մարդկության պատմության մեջ 300 միլիարդ դոլար կարողության առաջին սեփականատերը։ Այդ մասին գրում է Forbes ամսագիրը։

Մասկի կապիտալը 2021 թվականի նոյեմբերի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16:45-ին հասել է 300 միլիարդ դոլարի: Սակայն հետո նրա կարողությունը որոշակիորեն նվազել է՝ իջնելով 298,7 միլիարդ դոլարի մակարդակի։

Մասկի արագ հարստացումը հնարավոր է դարձել Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ: Այս ամերիկացի միլիարդատիրոջ արժեթղթերը սկսել են արագորեն թանկանալ: Այսօր ընկերության բաժնետոմսերը վաճառվում են 1154,49 դոլարով: Սա ռեկորդ է Tesla-ի համար։ Մեկ շաբաթ առաջ Tesla-ի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը. բաժնետոմսերի արժեքի աճը կապված է էլեկտրական մեքենաների մասսայականացման և Hertz-ի հետ վերջին պայմանագրի՝ նրա համար 100 հազար էլեկտրական մեքենա արտադրելու հետ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ

Ձեզ գուցե հետաքրքրի