Արտաքին 4 տարի առաջ - 19:41 30-10-2021

Թալիբները հարսանիքի ժամանակ հնչած երաժշտության պատճառով սպանել են 13 մարդու

Աֆղանստանում ​​«Թալիբան» շարժման զինյալները հարսանեկան արարողության ժամանակ սպանել են 13 մարդու։ Դա տեղի է ունեցել արեւելյան Նանգարհար նահանգում։

Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի խոսքով՝ պատճառը հարսանեկան արարողության ժամանակ հնչած երաժշտության ձայնն էր։ Իր Twitter-ում քաղաքական գործիչը գրել է, որ այս ռեժիմը երկար չի դիմանա։ Այնուամենայնիվ, «մինչև նրա կործանման պահը աֆղանները կրկին կվճարեն դրա համար»։

Ըստ Աֆղանստանի ձայնի գործակալության՝ սպանությունները տեղի են ունեցել ուրբաթ երեկոյան Սուրխրուդ կոմսությունում։ Թալիբները կրակ են բացել հարսանեկան արարողության մասնակիցների վրա։ Միաժամանակ գործակալության աղբյուրները պնդում են, որ կրակոցների արդյունքում միայն երկու մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։

Ավելի վաղ թալիբները խիստ կանոններ էին սահմանել Աֆղանստանի քաղաքացիների կենցաղի և ընտանեկան կյանքի վերաբերյալ։ Մասնավորապես, արգելվել է ժամանակակից երաժշտությունը։ Նրանք նաև արգելել են հարսանեկան արարողությունների ժամանակ երգել ու պարել։ 2021 թվականի հոկտեմբերին թալիբները երկրում հարսանիքների կանոններ են սահմանել։ Մասնավորապես, տոնակատարությունների ժամանակ արգելվում է կենդանի երաժշտության առկայությունը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ