Ներքին 4 տարի առաջ - 17:22 29-10-2021

Քաղծառայության համակարգը ՀՀ-ում բարեփոխումների ակտիվ փուլում է․Պապիկյանը՝ ԵՄ «Թվինինգ»-ին

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նա մասնակցել է ԵՄ «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառմանը։

«2021 թ. հոկտեմբերի 29-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը.

«ԵՄ պատվիրակության ղեկավար, մեծարգո՛ տիկին Վիկտորին,
հարգարժա՛ն դեսպաններ, հարգելի՛ հյուրեր, ողջունում եմ Ձեզ ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկմանը։
Հայաստանի Հանրապետության կողմից մշտապես բարձր են գնահատվում նման համագործակցությունները։ Կարծում եմ, որ համագործակցող կողմերում կա բավականին մեծ ներուժ, որի օգտագործումը ոլորտի բարեփոխումների համար կարևորագույն հիմնաքար է, որը նպաստում է Հայաստան-ԵՄ շարունակական համագործակցությանը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ԵՄ գործընկերներին արդյունավետ աջակցության համար՝ ընդգծելով, որ քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում։ Լիահույս եմ, որ այս քննարկման շրջանակներում բարձրացվող հարցերը իրենց ուրույն լուծումներով կնպաստեն ոլորտի արդիականացմանը և կմոտարկեն քաղաքացիական ծառայության համակարգը ԵՄ ուղենիշներին։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկում»:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քրիստի Նարինենը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, հեռավար կերպով՝ Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կայլուրանդը և Ծրագրի կառավարմանը ներգրավված այլ հյուրեր:

Ծրագիրը մեկնարկել է 2020 թ. հունվարի 13-ին և կավարտվի 2022 թ. մայիսի 31-ին: Այն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, բյուջեն կազմում է մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրո: Հիմնական շահառու է հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (ՔԾԳ)։

Ծրագիրը հետամուտ է ՀՀ պետական կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավման ընդհանուր նպատակի իրագործմանը՝ ամրապնդելով քաղաքացիական ծառայողների արհեստավարժությունը և լավ աշխատանքը՝ պետական կառավարման սկզբունքներին համահունչ։ Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից` կարողությունների հզորացում, համալրում, կատարողականի գնահատում և վերապատրաստում, որոնց ուղղությամբ առաջընթացը ներկայացվել է վերոհիշյալ միջոցառման ընթացքում։

Ակնկալվում է, որ թվարկված բաղադրիչների ներքո իրականացվող գործողությունները կհանգեցնեն հետևյալ արդյունքներին՝ ՔԾԳ և շահառու հաստատությունների կարողությունների զարգացում, համալրման և ընտրության համակարգերի ուժեղացում, քաղաքացիական ծառայության կատարողականի գնահատման համակարգի բարեփոխում և վերապատրաստման համակարգի բարելավում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են