Արտաքին 5 տարի առաջ - 18:55 28-10-2021

Աշխաբադի իշխանությունները հացի առևտուրը տեղափոխել են օրվա մութ ժամի՝ հերթերը թաքցնելու համար

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադի իշխանությունները հացի առևտուրը պետական ​​խանութներում տեղափոխել են վաղ առավոտ, որպեսզի մթության մեջ հերթերը տեսանելի չլինեն։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։

Հացի պետական ​​գինը շուկայականից մոտ 10 անգամ ցածր է, պարզաբանում է խմբագրությունը։ Ալյուրի ու սննդամթերքի դեֆիցիտի պայմաններում սա հանգեցնում է հսկայական հերթերի գոյացման։ Խմբագրություն ուղարկված տեսանյութում երևում է, թե ինչպես են հացի հերթում կանգնում հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ փոքր երեխաներ։ Հացը վաճառվում է առավոտյան ժամը հինգին, լուսաբացից երկուսուկես ժամ առաջ։

Ապրիլին «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը հայտնել էր, որ երկրի տարածաշրջանային իշխանությունները քաղաքացիներին արգելում են հերթեր կուտակել մթերային խանութների առջև՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին չվարկաբեկելու համար:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը

Ձեզ գուցե հետաքրքրի