Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:14 28-10-2021

Իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է․ ԱԽ քարտուղար

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է։ Նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցում հանդես եկավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա ընդծեց, որ Խորհրդային միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 1920-ականներին է սկսվել, որն ավարտվել է 1929 թվականին։

«Դրանից հետո ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց 1920-ական թվականների քարտեզը։ Իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 20-ականների քարտեզն է, որի հարցում միասնական մոտեցում չկա։ Մի մասն ասում է 1926 թվականինն է ճիշտ, մյուս մասն ասում է` 19 29 թվականինն է ճիշտ»,-ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դեմարկացիա և դելիմիտացիա աշխատանքային խումբը քննարկում է` ինչպես գործընթացը սկսել, որ քարտեզները հիմք ընդունել, սակայն այս պահին որևէ հստակություն չկա։

«Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում»,-ասաց ԱԽ քարտուղարը։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը