Ավելին 4 տարի առաջ - 12:17 28-10-2021

Հոկտեմբերի 29-ին Երևանի, Լոռու և Գեղարքունիքի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 2-րդ, 3-րդ և 4-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Լոռու մարզի Գարգառ, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Մերարա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արարատ» ՍՊԸ-ի թռչնաբուծական ֆաբրիկայի, Վանաձոր քաղաքի Մանուշյան, Ձերժինսկու, Աղայան, Կուրղինյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Ալավերդի քաղաքի «Էնգելս», «Դեբեդ» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ի և «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի,

ժամը 09:00-ից մինչև ժամը 17:30-ը` Գեղարքունիքի մարզի Մադինա և Լեռնակերտ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից