Արտաքին 4 տարի առաջ - 23:08 27-10-2021

Մի խումբ կոնգրեսականներ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել Թուրքիային կործանիչներ չվաճառել

«Ամերիկայի ձայն»-ը փոխանցում է, որ երկու կուսակցություններից կոնգրեսականների խումբը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել չվաճառել Թուրքիային կործանիչները եւ հայտարարել, որ Կոնգրեսը կարգելափակի ցանկացած փորձ։

Օրենսդիրները Բայդենին եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված գրավոր դիմումի մեջ խորին մտահոգություն են հայտնել՝ կապված վերջին հաղորդագրությունների հետ,որոնցում ասվում է, որ Թուրքիան կարող է F-16 քառասուն կործանիչ գնել ԱՄՆ-ից եւ 80 հավաքածու այդ կործանիչների արդիականացման համար։

«Այն բանից հետո, երբ սեպտեմբերին նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի հավելյալ խմբաքանակ ձեռք կբերի, մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել մեր ազգային անվտանգությունն ու ամերիկյան ինքնաթիռներ ուղարկել մեր դաշնակցին, որը շարունակում է իրեն դրսեւորել որպես մեր թշնամի»,-ասված է դիմումի մեջ։

Անկարան ավելի վաղ պատվիրել է ավելի քան հարյուր F-35 ռմբակոծիչներ, սակայն ԱՄՆ-ն բացառել է Թուրքիային F-35-երի ծրագրից 2019 թվականին Անկարայի կողմից ռուսական Ս-400-երի գնման պատճառով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի