Ներքին 4 տարի առաջ - 17:10 27-10-2021

Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը գուցե համաձայնեցված որևէ տեքստ հրապարակվի. Միրզոյան

Այս պահին որևէ հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ֆորմատով նախատեսված չէ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով լուրերին, թե նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։

«Այս պահին քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»,–ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` քննարկվող փաստաթղթերի ստորագրում չի լինելու։ Նշենք, որ խոսքն Aliq Media-ի հրապարակման մասին է, ըստ որի` նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները 2 փաստաթուղթ պետք է ստորագրեն, որոնցից մեկը 1920-ական թթ. քարտեզներով սահմանազատմանն է առնչվում, մյուսը` ապաշրջափակմանը։

Միրզոյանը նշեց` հանդիպումները կարևոր են, քանի որ դրանց միջոցով հնարավոր է լինում բարձրացնել ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տարածքում մնացած մշակութային հուշարձանների հարցը։ Բացի այդ, ըստ նրա, այդ հանդիպումները նպաստում են թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու։

«Նման հանդիպումների առաջարկներ կան, և այդ հանդիպումներից հետո համաձայնեցված տեքստերի հրապարակում է լինում»,–ասաց Միրզոյանը։

Նա հավելեց նաև, որ հանդիպումների ժամանակ ներկայացվում է այն դիրքորոշումը, ինչ հրապարակավ հայտնում է իրենց քաղաքական թիմը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում