Ներքին 4 տարի առաջ - 14:51 27-10-2021

ԱԺ նախագահի կարծիքով` հոկտեմբերի 27-ի ողբերգությունը դարձավ Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակի սկիզբը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ–ում տեղի ունեցած ահաբեկչությունը կապ ունի Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ այսպես կոչված «Մեղրիի տարբերակի» քննարկումների հետ։

Այս մասին նա ասաց խորհրդարանի բակում ծաղիկներ խոնարհելուց հետո, լրագրողների հետ զրույցում։

«Ես դա չեմ բացառում։ Ես չեմ բացառում, որ պատերազմից հետո ստեղծված այսօրվա իրավիճակը սկսվեց հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Եթե չլիներ հոկտեմբերի 27–ի ողբերգությունը, ապա մենք չէինք գա այս իրավիճակին»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի հանցագործության պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում, և դրանում ոչ ոք չպետք է կասկած ունենա։ ԱԺ նախագահի կարծիքով` հանցագործությունը կոտրեց հայոց պետականության ողնաշարը, և այդ թափանիվը պտտվում է մինչ օրս։ Սիմոնյանն ընդգծեց, որ այն պետք է կանգնեցնել։

Անդրադառնալով ընդդիմության այսօրվա մասին հայտարարություններին՝ ԱԺ նախագահը խորհուրդ տվեց նրանց լռել, թեկուզ այն պատճառով, որ հանցագործությունը կատարվել է հենց իրենց իշխանության օրոք։

«Հանրությունը և մենք կարող ենք շատ հարցեր ունենալ։ Օրինակ՝ ինչու ահաբեկչության օրը Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը խորհրդարանում չէր։ Կարելի է հարցերի երկար շղթա ներկայացնել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի