Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու
copy image url

Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու

Ներքին 3 տարի առաջ - 19:44 26-10-2021

Պետական կամերային երաժշտական թատրոնը տեղեկացնում է, որ թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու:

«Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և, ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը:
Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր... և այսօր մենք փակվում ենք:

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:

Թատրոնի շենքի տարածքը փոխանցվում է սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ:

Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում:

Մենք Ձեզ շատ սիրում ենք։ Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար»,- ասվում է թատրոնի հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված