Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:55 26-10-2021

ՊԵԿ պաշտոնյաները տնտեսվարողներից կաշառք են վերցրել․ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021թ. հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետն ու մի խումբ աշխատակիցներ կատարել են կոռուպցիոն չարաշահումներ:

Մասնավորապես, նախնական համաձայնության գալով Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի համայքններում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 4 տնտեսվարող սուբյեկտների տնօրեն կամ փաստացի սեփականատեր հանդիսացող 5 անձի հետ, վերջիններիս կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգումներ չիրականացնելու, ստուգումների ընթացքում ի հայտ եկած խախտումներն ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու համար 2021թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում նրանցից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 1.800.000 ՀՀ դրամ կաշառք, որից փաստացի ստացել են 1.600.000 ՀՀ դրամը և բաժանել միմյանց միջև, իսկ մնացած 300.000 ՀՀ դրամը պայմանավորվել են մաս-մաս ստանալ առաջիկա ամիսների ընթացքում։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ աշխատակից հանդիսացող 4 պաշտոնատար անձի և նշված տնտեսվարող սուբյեկտների 5 աշխատակիցների: Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, գլխավոր օպերլիազորի պաշտոն զբաղեցնողներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, երկու այլ գլխավոր օպերլիազորներին մեղադրանք է առաջադրվել երկուական դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Իսկ տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին կամ ներկայցուցիչներին մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՊԵԿ աշխատակից հանդիասցող 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (հետագայում մեկի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ), մյուսների նկատմամբ վերջնարդյունքում կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Նախաքննության ընթացքում տնտեսվարող ընկերությունների տնօրեն հանդիսացող 2 անձի նկատմամբ դատախազի համաձանյությամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով՝ հաշվի առնելով, որ նրանք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, աջակցել են հանցագործության բացահայտմանը:

2021թ. հոկտեմբերի 25-ին մյուս 7 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

Մի քանի այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված տարատեսակ խախտումները ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու դեպքերի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դրանցում ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահտականներ տալու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ