Բիլլի Այլիշը երեկույթին մասնակցել է օմարի հանդերձանքով
copy image url

Բիլլի Այլիշը երեկույթին մասնակցել է օմարի հանդերձանքով

Արտաքին 3 տարի առաջ - 18:21 23-10-2021

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը Լոս Անջելեսում տեղի ունեցած միջոցառմանը ներկայացել է օմարի հանդերձանքով։ Աստղի անսովոր հագուստով լուսանկարը հայտնվել է սոցցանցերում։

Երգչուհին մասնակցել է ռեփեր Doja Cat-ի (Ամալա Դլամինի) ծննդյան 26-րդ տարեդարձի հանդերձանքներով երեկույթին։

Պապարացիները Բիլլիին լուսանկարել են ծովային կենդանու վառ կարմիր հանդերձանքով և Nike-ի սպորտային կոշիկներով։

Լուսանկարի մեկնաբանություններում Այլիշի երկրպագուները նշել են, որ նա «վերադարձել է տարօրինակ հանդերձանքներին»։

«Շատ ծիծաղելի է», «Զվարճալի տեսք ունի»,- գրել են նրանք։

Ֆոտոշարք