Արտաքին 4 տարի առաջ - 15:57 21-10-2021

Էրդողանը սպառնացել է արտաքսել Միացյալ Նահանգների և ինը այլ երկրների դեսպաններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է արտաքսել տասը երկրների դեսպաններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի՝ իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու կոչերի համար:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Շվեդիայի և Նորվեգիայի դեսպաններն ավելի վաղ Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել Քավալային։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է այդ երկրների դեսպաններին և հիշեցրել, որ անհրաժեշտ է պահպանել դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան։

Էրդողանը բավական կոշտ է արտահայտվել այս իրավիճակի վերաբերյալ:

«Ինչու՞ են այդ տասը դեսպանները նման հայտարարություններ անում: Ես ասել եմ մեր ԱԳՆ-ին, որ մենք նրանց մեր երկրում ընդունելու շռայլություն չունենք: Մի՞թե Ձեր գործն է Թուրքիային դաս տալը: Ո՞վ եք դուք: Հանգիստ թողեք Քավալային: Մի՞թե դուք ձեր իսկ երկրներում ազատության մեջ եք թողնում մարդասպաններին, ահաբեկիչներին և ավազակներին»,- նրա խոսքերը փոխանցել է Haberturk հեռուստաալիքը:

Նա նաև հայտարարել է, որ թուրքական դատարանն անկախության լավագույն օրինակն է:

Քավալան Թուրքիայում հայտնի իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը: Նա մեղադրվում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի մեջ ներգրավված լինելու մեջ:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան