Արտաքին 5 տարի առաջ - 18:03 20-10-2021

Եվրախորհրդարանը Անդրեյ Սախարովի անվան մրցանակ է շնորհել Ալեքսեյ Նավալնիին

Եվրախորհրդարանը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին արժանացրել է Անդրեյ Սախարովի անվան «Հանուն մտքի ազատության» մրցանակի։ Այս մասին հաղորդել է Ազատություն ռադիոկայանի աղբյուրը։ Մրցանակի շնորհման պաշտոնական հայտարարությունը լինելու է հոկտեմբերի 20-ին։

Մարդու իրավունքների ոլորտի այս հեղինակավոր մրցանակը շնորհում է Եվրամիության օրենսդիր մարմինը։ Նավալնիի թեկնածությունն առաջադրել են Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցություններից մեկը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և «Թարմացնել Եվրոպան» լիբերալ պատգամավորների խմբակցությունը։

Եվրամիության Սախարովի անվան մրցանակը շնորհվում է 1988 թվականից՝ «մարդու իրավունքների բնագավառում բացառիկ ներդրում ունենալու համար»։

Եվրոպացի օրենսդիրները Նավալնիին անվանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «գլխավոր քաղաքական ընդդիմախոս»։ Կրեմլի ղեկավարի կոշտ քննադատը կալանավորվել է տարվա սկզբին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը