Արտաքին 4 տարի առաջ - 09:57 20-10-2021

Instagram-ը նոր գործառույթներ կունենա

Instagram սոցիալական ցանցում մի քանի նոր գործառույթ կհայտնվի: Այդ մասին հաղորդում է Tech Crunch-ը:

Հոկտեմբերի 19-ից Instagram-ում կհայտնվի Collabs գործառույթը: Այն թույլ կտա երկու օգտատիրոջ համատեղ գրառումներ հրապարակել: Այդ գրառումները ընդհանուր մեկնաբանություններ, դիտումներ և հավանումներ կունենան:

Հոկտեմբերի 20-ին օգտատերերին հնարավորություն կտրվի դրամահավաք կազմակերպել ոչ առևտրային կազմակերպությունների համար:

Հոկտեմբերի 21-ից օգտատերերը կկարողանան հաղորդագրություններ հրապարակել համակարգչից՝ դիտարկիչից կամ սմարթֆոնից, բայց առանց հավելվածից օգտվելու: Հնարավոր կլինի լուսանկար կամ տեսանյութ հրապարակել, որի տևողությունը մեկ րոպեից պակաս կլինի:

Նաև հոկտեմբերի 21-ին Instagram-ում կավելացվի Reels-ի (TikTok-ի անալոգը) նոր գործառույթներ: Դրանցից են երգերի 3D-տեքստերը:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին