Ներքին 4 տարի առաջ - 16:15 18-10-2021

Արցախում մնացած վիրավոր զինվորների վիճակը լավ է. կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի առողջապահության նախարարի խոսնակ

Երկու օր առաջ Արցախի առողջապահության նախարարը, պետնախարարը եւ մարդու իրավունքների պաշտպանն այցելել են հոկտեմբերի 14-ին Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

Արցախի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ զինվորներից մեկը գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում, որըտ գլխի բեկորային վիրավորում էր ստացել, նրան վիրահատել են. «Հիմա վիճակը լավ է: Մնացած զինվորները զինվորական հոսպիտալում են: Այն զինվորները, որոնք մնացել են Արցախում, նրանք ավելի թեթեւ վիրավորում են ստացել: Նրանց կյանքի ոչ մի վտանգ չի սպառնում, զինվորները վիրահատվել են մեր բժիշկների կողմից, վիճակը կայուն է»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Վիրավոր զինվորներից 4-ին տեղափոխել են Երևան:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան