Արտաքին 4 տարի առաջ - 15:42 18-10-2021

Վաշինգտոնը հետևում է Սահակաշվիլիի վիճակին. ԱՄՆ դեսպան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնան հայտարարել է, որ կարևոր է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը հանգիստ մթնոլորտում անցկացնել, որպեսզի ընտրողները տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորություն ունենան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Լրագրողների հարցին, թե արդյոք Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քաղբանտարկյալ է, Քելի Դեգնանը պատասխանել է, որ «չի կարող նման գնահատականներ տալ», բայց տեղյակ է, որ «Վրաստանում շատերն են կենտրոնացած Սահակաշվիլիի վիճակի վրա, թե´ ԱՄՆ դեսպանատունը, թե´ Վաշինգտոնը, ուշադիր հետևում են նրա վիճակին»:

«Կարևոր է, որ թեկնածուները կարողանան իրենց քարոզարշավն իրականացնեն՝ ընտրողների հարցերով, հարթակներով ... Շատ կարևոր է, որ հաջորդ մի քանի շաբաթները հանգիստ լինեն և ստեղծվի ճիշտ, նպաստող միջավայր երկրորդ փուլի համար: Քվեարկության ժամանակ հասարակությունը պետք է իրեն ապահով զգա, որպեսզի տեղեկացված ընտրություն կատարի: Շեշտը պետք է դրվի հարցերի, թեկնածուների, այլ ոչ թե միմյանց դեմ հարձակումների վրա»,- ասել է Քելի Դեգնանը:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին