Արտաքին 4 տարի առաջ - 15:27 17-10-2021

Երկու ամիս առաջ մահացած կինը Իրաքի խորհրդարանի անդամ է դարձել

Բաղդադի բնակիչ Անսամ Մանուելը, որ ընտրություններից գրեթե երկու ամիս առաջ մահացել էր կորոնավիրուսից, մտել է Իրաքի խորհրդարան: Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը:

Մահացած թեկնածուի մասնակցության փաստը հասարակության շրջանում սուր քննադատության տեղիք է տվել, և Իրաքի իշխանությունները մեղադրվել են կեղծիքի մեջ: Քննարկմանը միջամտել են Մանեուլի հարազատները, որոնք բացատրել են, թե ինչ է կատարվել:

Մանեուլը մասնակցել է հանրապետության խորհրդարանի ընտրություններին որպես անկախ թեկնածու Իրաքի մայրաքաղաքում և հավաքել է գրեթե 2400 ձայն: Այս ամառ կինը վարակվել է Covid-19-ով, 35 օր անցկացրել է հիվանդանոցում, որից հետո մահացել է: Սակայն ընտրությունների կազմակերպիչներին չի հաջողվել նրան հեռացնել քվեաթերթիկներից, և նա մնացել է թեկնածուների ցուցակում: Քվեարկածներից ոմանք պարզապես չգիտեին թեկնածուի մահվան մասին, իսկ աջակիցները քվեարկել են՝ Մանեուլի հիշատակը հարգելով:

Նշվում է, որ իրաքյան օրենքների համաձայն` նրա տեղը խորհրդարանում կզբաղեցնի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հայտարարել էր «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության նախկին ղեկավարի ձերբակալման մասին:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին