Արտաքին 4 տարի առաջ - 14:27 17-10-2021

ԱՄՆ-ի 17 քրիստոնյա միսիոներներ առեւանգվել են Հաիթիի մայրաքաղաքում

Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում տեղի ավազակախումբը առեւանգել է ԱՄՆ-ից 17 քրիստոնյա միսիոներների եւ նրանց ընտանիքներին: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով նահանգի անվտանգության ծառայությունների աղբյուրներին:

Հաղորդվում է, որ միսիոներներին առեւանգել են անմիջապես ավտոբուսից, որը նրանց ապաստանից օդանավակայան էր տանում: Այլ մանրամասներ թերթը չի հայտնում: NYT-ն նշում է, որ օտարերկրացիների առեւանգումը սովորական բան է Հաիթիում: Երկիրը երկար տարիներ քաղաքական ճգնաժամի մեջ է, և կղզու մոտ կեսը վերահսկվում է հանցավոր խմբավորումների կողմից:

Հուլիսի 7-ի գիշերը մահացու վիրավորվել էր Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիզը: Անհայտ անձինք թաքուն մուտք էին գործել նրա նստավայր և հարձակվել նրա և նրա կնոջ՝ Մարտին Մոյիզի վրա: Կինը վիրավորվել էր, բայց ողջ է մնացել: Նա բուժում է ստացել Մայամիի կլինիկայում: Վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել էր, որ նախագահին սպանելուց առաջ կտտանքների են ենթարկել:

Օգոստոսի 14-ին Հաիթիի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Հաղորդվում է, որ ամենից շատ տուժել են Հարավային, Գրանդ Անսեի և Նիպի դեպարտամենտները: Մահացել է ավելի քան 2 հազար մարդ:

Հետագայում մեկ այլ երկրաշարժ էր տեղի ունեցել Հայիթիում, որի ուժգնությունը 5.8 մագնիտուդ էր: Էպիկենտրոնը գտնվել է Լե-Կե կոմունայից 35 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է մոտ 125 հազար մարդ:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին