Արտաքին 4 տարի առաջ - 10:49 17-10-2021

Կորոնավիրուսի աճի հակառեկորդային տեմպ է գրանցվել Լատվիայում

Նախորդ օրվա ընթացքում Լատվիայում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2,799 դեպք, ինչը ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր: Շաբաթ՝ հոկտեմբերի 16-ին, այս մասին գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում անելով հանրապետության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնին:

Նախորդ օրը հանրապետությունում գրանցվել է հիվանդության 2,142 դեպք: Ընդհանուր առմամբ՝ COVID-19-ը հաստատվել է 183,239 մարդու մոտ, որից 2,881-ը մահացել է (12-ը ՝ վերջին մեկ օրում):

Մինչդեռ, Լատվիայի մասնակի և ամբողջությամբ պատվաստված բնակիչների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Բնակչության 53,47% -ը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դոզան, իսկ 49,18% -ն արդեն ավարտել է պատվաստման գործընթացը:

Նշենք, որ Լատվիայի բնակչությունը 1,9 միլիոն մարդ է:

Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանում հոկտեմբերի 15-ին կորոնավիրուսային վարակի դեպքերի աճը կազմել է 33,208 դեպք, իսկ մահացածների թիվը՝ 1002: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային են համաճարակի ամբողջ ժամանակահատվածի համար:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին