Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:27 16-10-2021

Գնել Սանոսյանը Հայ մամուլի օրվա առիթով շնորհավորել է լրագրողներին

Հայ մամուլի օրվա առիթով լրագրողներին շնորհավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Չորրորդ իշխանության հարգելի ներկայացուցիչներ, սիրելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ։

Ազատ մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարական, իրավական պետության հիմնասյուներից են, բարձրագույն արժեք, և ես վստահ եմ, որ դուք այսօր Հայաստանում լիարժեք իրացնում եք ձեր այդ ազատությունը։

Այսօր տպագիր և էլեկտրոնային մամուլը մեծ դերակատարություն ունի ոչ միայն քաղաքացիների իրազեկման, այլև հանրային կարծիքի ձևավորման գործում։ Հենց ձեր միջոցով են խնդիրները վեր հանվում և լուծումներ ստանում։

Մաղթում եմ, որ մնաք ձեր սկզբունքներին հավատարիմ, լինեք համարձակ և բարեխղճորեն կատարեք ձեր մասնագիտական առաքելությունը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում ազատ և անվտանգ գործունեություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի