Արտաքին 4 տարի առաջ - 18:58 16-10-2021

Վրաստանում Սաակաշվիլիի հակառակորդները ցույց են անում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի քանի հարյուր հակառակորդներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Ռուսթավի քաղաքի բանտի մոտ, որտեղ իր պատիժն է կրում երկրի նախկին նախագահը: Ցույցի կադրերը ուղիղ հեռարձակել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:

«Մարդը, որը գտնվում է իմ հետևում տեղակայված հաստատությունում, նկատի ունեմ Միխեիլ Սաակաշվիլիին, երբեք չի դառնա քաղբանտարկյալ: Նա հանցագործ անձ է: Եթե ամեն ինչ մի կողմ թողնենք, նա որպես ահաբեկիչ է ներթափանցել Վրաստան: Նա նույնիսկ տղամարդկություն չի ունեցել սահմանը հատելու»,- ցուցարարներին է դիմել Թորնիկե Մոլաշվիլին՝ Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Սուլխան Մոլաշվիլիի եղբայրը, ով ձերբակալվել և խոշտանգումների է ենթարկվել Սաակաշվիլիի նախագահության օրոք:

Բանտի մերձակայքում երթևեկությունը փակ է մեքենաների համար: Տեղում են ոստիկանության ուժեղացված ջոկատները: Ցուցարարները հայտարարում են, որ իրենք դեմ են Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջներին:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին