Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 12:07 16-10-2021

Իրանցի լրագրողուհուն տեղափոխել են բանտ, որտեղ կատարվող խոշտանգումների մասին նա գրել էր

Բուշերի կենտրոնական բանտում բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բարձրաձայնած իրանցի ակտիվիստ և լրագրող Սապիդեհ Գոլիանը կալանավորվել է, հաղորդում է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը:

26-ամյա աղջիկը սեպտեմբերին Twitter-ի իր էջում գրել էր, որ այս բանտում գտնվող մարդիկ ենթարկվում են հոգեբանական խոշտանգումների, կոլեկտիվ պատժի և բռնաբարության:

Ի պատասխան, ոստիկանները գրոհով ներխուժել են Գոլիանի հայրական տուն և աղջկան տեղափոխել Բուշերի այն բանտ, որի մասին նա գրել էր: Այնուհետև նրան տեղափոխել են Թեհրանի «Էվին» բանտ, որտեղ, ըստ Գոլիանի, նրան սպառնացել են բռնաբարել և սպանել:

Գոլիանն առաջին անգամ բանտարկվել է 2018թ.-ին՝ շաքարավազի գործարանում գործադուլները լուսաբանելու համար: Դրանից հետո նա դարձել է իրանական բանտերում խոշտանգումների հետաքննության գծով փորձագետ:

Կրկին ձերբակալվելուց կարճ ժամանակ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել Իրանի կառավարության դեմ ստեր և քարոզչություն տարածելու համար:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան