Արտաքին 5 տարի առաջ - 18:32 14-10-2021

ԿԲ-ն չպետք է խաղալիք դառնա Էրդողանի ձեռքին. Թուրքիայի ԱԳ նախկին նախարար

Ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկում իրականացված կադրային վերադասավորումները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բաբաջանը Թուրքիայի 58-րդ և 59-րդ կառավարություններում զբաղեցրել է արտգործնախարարի ու պետնախարարի պաշտոնները։

Twitter-ի իր միկրոբլոգում Բաբաջանը գրել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկն անկախ կառույց է և չպետք է խաղալիք դառնա մեկ անձի ձեռքին։

«Պարոն Էրդողան, մի՛ զբաղվեք վերադասավորումներով, Ձեզ նշանակեք Կենտրոնական բանկի նախագահ, ինչպես դա արեցիք հիմնադրամում (Varlık Fonu): Դադարեցրե՛ք կեսգիշերային որոշումներով երկրին վնաս հասցնելը»,- շեշտել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան