Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:29 12-10-2021

Ֆրանսիացի արտիստները հայ երիտասարդներին կսովորեցնեն խաղալ եւ խոսել ֆրանսերեն

Ֆրանսահայ դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնել է երկլեզու Դրամատիկական արվեստանոց, որի նպատակն է հայ երիտասարդ արտիստներին հնարավորություն ընձեռել սովորել և կատարելագործել դրամատիկական արվեստի տեխնիկաները՝ ֆրանսիացի պրոֆեսիոնալ ռեժիսորների, բեմադրիչների և դերասանների հետ: Վերջիններս հերթով կժամանեն Հայաստան բերելով իրենց` հարստացնող փորձը եւ տեսլականը։ Նախագծի մաս են կազմում նաեւ հայաստանաբնակ ֆրանսերենի ուսուցիչներն ու թարգմանիչները: Աշխատարաններում ընդգրկված երիտասարդների մեջ արցախցիներ եւս կան: Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն Ավետիքյանի նախագիծը որակեց հրաշալի: Դեսպանն ասաց, որ սիրով են աջակցել դրա իրականացմանը` այդպիսով աջակցելով երիտասարդությանը, ստեղծարարությանը եւ բնականաբար ֆրանկոֆոնիային: Սերժ Ավետիքյանի ձեւակերպմամբ, փաստորեն, Ֆրանսիան, ի թիվս այլնի, ներկայություն ունի նաեւ երկլեզու Դրամատիկական արվեստանոցում, որտեղ երիտասարդների հետ հիմնականում ֆրանսերեն են շփվելու: Նախագիծը կտեւի 6 ամիս, երիտասարդները հնարավորություն կունենան ունկնդրելու եւ աշխատելու կինոյի եւ թատրոնի նշանավոր դեմքերի հետ: Ինչ վերաբերում է աշխատարանների ժամանակ ֆրանսերենի կիառությանը, Ավետիքյանը կատակով մի օրինակ բերեց` ֆրանսիացի դերասանուհի, սցենարիստ Արիան Ասկարիդի իմացած միակ հայերեն բառը վարսավիրանոցն է»:

Ա. Ա.

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան