Արտաքին 4 տարի առաջ - 16:46 12-10-2021

Բացահայտվել է Կիմ Չեն Ընի թաքուն հրապուրանքը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրապուրված է դիզայնով, նա վերջերս անհետացել է հանրային տարածությունից այն պատճառով, որ մշակել է շշերի, բեռնատար նավերի, ընկերության լոգոտիպերի և դպրոցական համազգեստի դիզայնը, հաղորդում է The Times-ը: Խոսքը Փհենյանում արդյունաբերական դիզայնի ցուցահանդեսի մասին է, որին մասնակցել են Հյուսիսային Կորեայի նկարիչները:

Կիմ Չեն Ընն ընդհանուր առմամբ 25 օր է անցկացրել՝ ուսումնասիրելու համար 110 դիզայներական նախագծերը, որոնք նվիրված են երկրի հյուսիսում զբոսաշրջային գոտում կառուցվող օբյեկտներին: Բացի դրանից, նախագծերի անմիջական մշակմանը մասնակցությունը հարգանքի տուրք է Կիմ Չեն Ընի ընտանիքի ավանդույթին. նրա նախորդները՝ Կիմ Իր Սենը և Կիմ Չեն Ըրը, նույնպես մասնակցում էին նման մտահղացումների՝ փորձելով իրենց ցույց տալ որպես աշխատավոր զանգվածների մաս և այնպիսին, ինչպիսին բոլորն են:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում