Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:16 12-10-2021

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի պատճառով մահվան առավելագույն ցուցանիշ է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 973-ով՝ հասնելով 218 345-ի՝ նախորդ օրվա 957-ի համեմատ: Հոկտեմբերի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Աճը բացարձակ արտահայտությամբ դարձել է առավելագույնը համավարակի սկզբից ի վեր: Բացի դրանից, արդեն յոթ օր շարունակ երկրում արձանագրում են կորոնավիրուսի պատճառով 900-ից ավելի մահ մեկ օրում:

Նոր հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) աճել է մինչև 2,79 տոկոս, հետևում է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 28 190-ով՝ մինչև 7 832 964:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,36 տոկոս: Այսպես կոչված՝ ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովեր բուժում են անցնում այս պահին, ավելացել է մինչև 720 334, հետևում Է շտաբի տվյալներից: Կորնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 20 706-ով՝ մինչև 6 894 285:

Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ նվազել է մինչև վարակվածների ընդհանուր թվի 88 տոկոսը:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4 699-ով՝ մեկ օր առաջվա 5 002-ի դիմաց՝ մինչև 1 688 376:

Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,28 տոկոս: Մայրաքաղաքում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել Է 70-ով՝ մեկ օր առաջվա 71-ի դիմաց՝ մինչեւ 29 808, հետեւում է շտաբի հաղորդագրությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան