Արտաքին 4 տարի առաջ - 16:17 12-10-2021

Չեմ կարծում՝ որևէ մեկը լուրջ ընդունի. Լավրովը՝ «պատվաստանյութի բանաձևը գողանալու» համար ՌԴ-ին ուղղված մեղադրանքների մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է ՌԴ հասցեին հնչող մեղադրանքներին, որոնք հնչեցրել է The Sun-ը: Հրապարակումներից մեկի տաբլոիդը պնդել էր, որ երկիրը «գողացել է պատվաստանյութի բանաձևը» AstraZeneca ընկերությունից: Արտգործնախարարը կասկածել է, որ որևէ մեկը կարող է լուրջ ընդունել նման հայտարարությունները:

«Ինչ վերաբերում է մեր բրիտանացի, ինչպես նաև արևմտյան գործընկերների մեծամասնությանը, ես չեմ կարծում, որ որևէ մեկը լուրջ կընդունի այս մերկապարանոց մեղադրանքները»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ նմանատիպ ոչնչով չհիմնավորված մեղադրանքներ արդեն շատ են եղել:

Միաժամանակ, նախարարը հիշեցրել է, որ նման հայտարարություններ չի հնչել անձամբ AstraZeneca ընկերության կողմից: Բացի դրանից, դեղարտադրողի արտադրանքը հազվադեպ չէ, որ տվել է բացասական կողմնակի բարդություններ, օրինակ՝ թրոմբոզ: «Սպուտնիկ V»-ի պարագայում նման դեպքեր չեն գրանցվել, ընդգծել է Լավրովը:

«Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, իրենց համար եզրակացություններ կանեն»,- ամփոփել է ԱԳ նախարարը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին