Ներքին 4 տարի առաջ - 09:15 11-10-2021

Շիրակի մարզում աղջիկը մորը հոգեմետ դեղերով սպանել է, ապա ինքն է հոգեմետ դեղերով ինքնասպանության փորձ արել. shamshyan.com

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի և 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նշված քրգործը հարուցվել է , հոկտեմբերի 9-ին, Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ 84-ամյա Ցողիկ Մադոյանի սպանության և Գյումրի քաղաքի բնակիչ 56-ամյա Կարինե Մադոյանի ինքնասպանության փաստով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 26-ին Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2-րդ թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից իրենց մոտ են տեղափոխվել վերջիններս։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու։

Օրեր անց, հոկտեմբերի 2-ին, Ց․ Մադոյանը «Գյումրի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է։

Նյութերի նախապատրաստման ընթաքում որոշ հանգամանքներ են ի հայտ գալիս, ինչից հետո սպանության և ինքնասպանության փաստով հարուցվում է քրեական գործ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Կ․ Մադոյանը, ով մահացած Ց․ Մադոյանի աղջիկն է, մորը մեծ քանակի հոգեմետ դեղեր է խմեցրել, որից հետո ինքն է մի քանի հոգեմետ դեղեր խմել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից