Արտաքին 5 տարի առաջ - 23:59 10-10-2021

Ադրբեջանցիները գառ են մորթել հացադուլը շարունակող Սաակաշվիլիի համար

Վրաստանի Մուգանլո գյուղի բնակիչները ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի: Այս մասին ասվում է «Sputnik Georgia» պարբերականի Telegram ալիքում:

Հաղորդվում է, որ մարդիկ քաղաքական գործչի համար գառ են մորթել: Այս անսովոր եղանակով նրանք նրան հորդորել են դադարեցնել հացադուլը:

Քաղաքացիները միս, մեղր, միրգ և այլ ուտեստներ են բերել բանտի շենքի մոտ, որտեղ պահվում է պետության նախկին ղեկավարը: Նրանք մթերքները տվել են բանտի շենքի մոտ հավաքված ցուցարարներին:

Մուգանլոն (մինչև 2014 թ. Յորմուգանլո) գյուղ է Սագարեջոյի մունիցիպալիտետում, որտեղ ապրում է մոտ 2,5 հազար մարդ՝ հիմնականում էթնիկ ադրբեջանցիներ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան