Ավելին 5 տարի առաջ - 22:33 10-10-2021

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը կվերադառնան թագավորական պալատ

Այն պահից, երբ Սասեքսի դուքսերը որոշեցին թողնել թագավորական ընտանիքի անդամների պարտավորությունները և տեղափոխվեցին ԱՄՆ, անցել է մեկուկես տարի: Այս ողջ ընթացքում, հանգամանքներով հարկադրված, Մեծ Բրիտանիա է ժամանել միայն արքայազն Հարին։ Սակայն, այժմ հայտնի է դարձել, որ արքայազնը Մեգան Մարքլի հետ միասին պատրաստվում են այցելել թագավորական ընտանիքի անդամներին:

Հոկտեմբերի 12-ին Քենսինգթոնյան պալատում տեղի կունենա մեծ երեկույթ՝ ի պատիվ արքայադուստր Դիանային։

Պալատում միջոցառմանը ներկա կլինեն արքայազն Ուիլյամը, Էլթոն Ջոնը և ևս հարյուր հյուրեր, որոնց թվում են նաև Մեգանի և Հարիի անունները: «Նրանց հրավիրել են, բայց դեռևս հայտնի չէ, թե ինչ որոշում է կայացրել արքայազնը։ Սակայն, կարծում ենք, որ նա կգա Մեգանի և իրենց երկու երեխաների հետ», - նշել է The Sun պարբերականի աղբյուրը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո