Ներքին 4 տարի առաջ - 21:01 10-10-2021

GURBAN մակագրությամբ Գյումրի-Երևան էլեկտրագնացքի նոր ձևավորումը մտահոգության տեղիք է տվել

Շիրակի պետական համալսարանի «Աշխարհագրության և զբոսաշրջության ամբիոն»-ի վարիչ Լևոն Մարտիրոսյանը հրապարակել է Գյումրի-Երևան էլեկտրագնացքի նոր ձևավորում ստացած առաջին վագոնի լուսանկարը և հարցադրում է արել

«Կարող եք ասել, թե Gurban մակագրությունը ինչ է նշանակում»։ Ըստ դասախոսի, տպավորություն է, թե խոսքը ղուրբանի մասին է, որի ծագումը անհայտ է։ Թեպետ նշենք, որ այդ բառն անընդհատ գործածվել ու գործածվում է միջին հայերենից մինչև բազում բարբառներ, ինչպես նաև 19-րդ դարի գրականությունից մինչև մեր օրերը՝ Խաչատուր Աբովյան, Շիրվանզադե, Մուրացան, Պերճ Պռոշյան, Ակսել Բակունց, Հովհաննես Թումանյան, Ստեփան Զորյան, Վահան Թոթովենց, Վրթանես Փափազյան, Մուշեղ Գալշոյան.․․․

Ինչևէ, տեղեկացանք, որ Գյումրի-Երևան էլեկտրագնացքի վագոնը ձևավորվել է GURBAN նախագծի շրջանակում։ Իսկ GURBAN- ը մշակութային, սոցիալական հարթակ և համայնք է Հայաստանի և Գերմանիայի միջև, որը կապում է արվեստագետներին ամբողջ աշխարհում և ստեղծում նրանց միջև մշտական ցանց:

«Մենք մեկնարկում ենք Գյումրիում և Մյունխենում բնակվող արվեստագետների համագործակցությամբ և ներկայումս ներգրավված են 5 երկրների ավելի քան 21 նկարիչներ: Մենք դուրս ենք գալու արվեստի ժամանակավոր կացարանների սահմաններից և Գյումրին ներկայացնելու ենք որպես հայկական մշակութային կենտրոն՝ միջազգային մակարդակով ՝ այդպիսով մասնակցելով սահմանների բացմանը և ապահովելով զարգացման պայմաններ»,-տեղեկացնում է հարթակը: Gurban բառը հապավում է, որ ստեղծվել է Gyumri և Urban բառերից :

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում